Դորիս Լոյթհարդն ընտրվել Է Շվեյցարիայի 2017 թվականի նախագահ

15:39, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի 2017 թվականի նախագահ Է ընտրվել կենտրոնամետ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցչուհի Դորիս Լոյթհարդը, որը կառավարությունում գլխավորում Է շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, Էներգետիկայի ու կապի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրությունները դեկտեմբերի 7-ին անցկացվել են Բեռնում, Դաշնային ժողովի (խորհրդարանի)  երկու պալատների համատեղ նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am