Կիլիկիո կաթողիկոսության ասուլիսը Թուրքիայի դեմ ՄԻԵԴ հայց ներկայացնելու վերաբերյալ` ՈՒՂԻՂ

16:49, 7 Դեկտեմբեր, 2016

ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Բրյուսելում ասուլիս է հրավիրել` ներկայացնելու Սիսի կաթողիկոսարանի կալվածքների վերադարձի խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացնելու ընթացքը: Նախատեսվում էր, որ թղթածրարը Ստրասբուրգում ՄԻԵԴ պետք է ներկայացվեր դեկտեմբերի 6-ին:

Դեկտեմբերի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է կաթողիկոսության հայցի քննարկումը: Դա հիմք է հանդիսացել Սիսի կաթողիկոսարանի կալվածքների վերադարձի խնդրով ՄԻԵԴ դիմելու համար: 


© 2009 ARMENPRESS.am