Հարվարդի համալսարանի ուսանողուհին Վան Գոգի «Աստղային գիշերը» վերածել Է տորթի

18:15, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Էմիլի Զաուզմերը դասական գեղանկարչության ստեղծագործությունները վերածել Է տորթերի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, աղջիկն իր աշխատանքները հրապարակել Է Instagram-ի Girlwithapearlicing հաշվում, որն ստեղծվել Է դեկտեմբերի 5-ին:

Զաուզմերի խոսքով՝ ինքը տորթերը «նկարում Է» դասերից ազատ ժամերին: Ուտելի մեկ կտավի ստեղծման վրա նա ծախսում Է 12 ժամից մինչեւ չորս օր: «Ես անհամբերությամբ եմ սպասում, թե վերջապես երբ կկարողանամ ձեռնամուխ լինել աշխատանքի: «Ուսումն ինձնից շատ ժամանակ եւ ուժ Է խլում, իսկ նկարելն ինձ համար ուրախություն Է: Այնպես որ ես ինձ մի քանի ազատ օր եմ տալիս եւ ամբողջովին տրվում իմ տորթերին»,-պատմում Է աղջիկը:

Նկարչուհին հավելել Է, որ, չնայած աշխատանքը շատ ժամանակ ու ջանքեր Է պահանջում, իրեն մեծ բավականություն Է պատճառում կերակրից նկարներ ստեղծելը: «Սա լիցքաթափվելու հիանալի միջոց Է»,-պարզաբանում Է նա:  

Աղջկա հավաքածուում արդեն կան նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը», նկարիչ Գրանտ Վուդի «Ամերիկյան գոթիկան», դիմանկարի ժանրի նիդեռլանդացի վարպետ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» եւ Վինսենթ վան Գոգի «Աստղային գիշեր» կուլտային ստեղծագործությունը:

(3/5) Finished my own "Starry Night" with both my ears intact. #arthistorycake #thestarrynight #vincentvangogh #vangogh #arthistory #girlwithapearlicing

Фото опубликовано Emily Zauzmer (@girlwithapearlicing)


© 2009 ARMENPRESS.am