Թրամփը պետքարտուղարի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ

18:23, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է պետքարտուղարի նշանակման մասին հայտարարել հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հաջորդ շաբաթն այն ժամանակն Է, երբ ես կհայտարարեմ պետքարտուղարի անունը»,-ասել Է Թրամփը, նշելով, որ նախագահական վարչակազմում նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունը ինքը կհնչեցնի դեկտեմբերի 7-ին եւ 8-ին:

Նա հավաստել Է, որ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դիտարկվում Է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու: Ընդ որում՝ Թրամփը հաստատական պատասխան Է տվել այն հարցին, թե արդյոք Ռոմնին այդ պաշտոնն զբաղեցնելու իրական հնարավորություններ ունի:

Թրամփը հավելել Է, որ վարչակազմում նշանակումների հարցի շուրջ խորհրդակցել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


© 2009 ARMENPRESS.am