Հայաստանում մսի արտադրությունն աճել է 4,4 տոկոսով

19:12, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 46 հազար 159,6 տոննա միս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 4,4 տոկոսով:

Զգալի աճել է նաև մսամթերքի, ներառյալ երշիկեղենի արտադրությունը: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 5 հազար 24,2 տոննա՝ աճելով 9 տոկոսով:

Մսի կիսապատրաստուկների արտադրության աճը կազմել է 18,2 տոկոս՝ կազմելով 398,7 տոննա:


© 2009 ARMENPRESS.am