Կլայդերմանը Երևան կբերի ֆրանսիական մեղեդին

12:09, 9 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 18-ին համերգով հանդես կգա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, գործիքավորող Ռիչարդ Կլայդերմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է դաշնակահարի պաշտոնական կայքը:

Ռիչարդ Կլայդերմանը ծնվել է 1953-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում: Նա շատ վաղ տարիքում սկսել է դաշնամուրի դասեր առնել իր հոր մոտ։ 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, ուսման ծախսերը վճարելու համար սկսել է դաշնամուր նվագել: Կլայդերմանն աշխատել է Միշել Սարդուի, Թիերի Լե Լուրոնի և Ջոնի Հոլիդեյի հետ։ Գրել է ավելի քան 1200 ստեղծագործություն, թողարկել 100-ից ավելի ձայնասկավառակ՝ 90 միլիոն օրինակով։

Դաշնակահարի համերգը տեղի կունենա մարտի 18-ին ժամը 19:00-ին: Տոմսերն արդեն վաճառքում են:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am