Հայտարարվել են տարվա ամենահզոր սմարթֆոնները

17:23, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոնների համար AnTuTu սինթետիկ թեստի մշակողները հրապարակել են 2016 թվականի ամենահզոր հեռախոսների թոփը: Հետազոտության արդյունքները զետեղված են բենչմարկի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարկանիշի առաջին տեղն զբաղեցնում Է iPhone 7 Plus-ը՝ 181 հազար բալ արդյունքով: Դրան հաջորդում Է iPhone 7-ի (172 հազար բալ) սովորական տարբերակը, որը տարբերվում Է միայն ավելի փոքր ծավալի օպերատիվ հիշողությամբ: Ամենաարտադրողական սարքերի եռյակը եզրափակում Է չինական OnePlus 3T-ը՝ 163 հազար բալ արդյունքով: 
10 լավագույն սմարթֆոնների ցուցակում հայտնվել են նաեւ LeEco Le Pro3-ը, Moto Z-ը, OnePlus3-ը, Xiaomi Mi 5s-ը եւ Mi 5s Plus-ը, Asus Zenfone 3-ը, ինչպես նաեւ ZTE AXON 7-ը:
AnTuTu-ը գնահատում Է այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ պրոցեսորների հզորությունը, օպերատիվ հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը եւ կուտակիչի աշխատանքի արագությունը: Ծրագիրը շարժական սարքերի արտադրողականության առավել տարածված թեստերից մեկն Է:


© 2009 ARMENPRESS.am