Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին

13:05, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին ստտորագրել է հրամանագիր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»: 


© 2009 ARMENPRESS.am