Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև կլինի առանց վիզայի ռեժիմ

13:04, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։

Կառավարության նախորդ նիստում էլ որոշում էր կայացվել ԱՄԷ Դուբայ քաղաքում  բացել Հայաստանի հյուպատոսություն:


© 2009 ARMENPRESS.am