Մելբուռնում ավտոմոբիլը մխրճվել է բազմության մեջ, կան զոհեր

10:50, 20 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքում երեք մարդ Է զոհվել, եւս առնվազն 20-ը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոմոբիլը մեծ արագությամբ մխրճվել Է մի խումբ հետիոտների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել Է The Guardian-ը: Վիրավորներից չորսը երեխաներ են: 
Նշվում Է, որ ավտոմեքենան բանուկ խաչմերուկում մայթ Է բարձրացել տեղական ժամանակով ժամը 14:00-ին, երբ այնտեղ շատ մարդիկ են եղել: Ականատեսների խոսքով՝ խուճապ Է սկսվել, մարդիկ սկսել են թաքնվել մերձակա խանութներում: Որոշ հաղորդումների համաձայն՝ լսվել են կրակոցներ: 
Պատմում են, որ վրաերթը կատարվել Է միտումնավոր, վարորդը նույնիսկ չի փորձել կանգնեցնել ավտոմեքենան՝ մխրճվելով բազմության  մեջ:
Վարորդը կալանավորված Է, նրա գործողութունների դրդապատճառները պարզում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


© 2009 ARMENPRESS.am