NASA-ն Պլուտոնի վրա New Horizons-ի «վայրԷջքի» գունավոր հոլովակ Է հրապարակել

14:40, 20 Հունվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն առաջին անգամ հրապարակել Է գունավոր հոլովակ, որտեղ ցուցադրել Է New Horizons զոնդի մոտենալը Պլուտոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակը մոնտաժվել Է ավելի քան հարյուր բարձրորակ լուսանկարներից, որոնք զոնդի կողմից արվել են 2015 թվականի ամռանը: Այն ժամանակ ապարատին հաջողվել Էր գաճաճ մոլորակին մոտենալ նվազագույն տարածությամբ՝ 12500 կիլոմետր: 
Պարզվել Է, որ արված լուսանկարները բավարար են երկնային մարմինի վրա «վայրԷջքի» տեսագրությունը մոնտաժելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am