Գերմանիայում պատրաստել են ներքնաշորեր՝ կոդային փակով եւ ազդասարքով

15:36, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կազմակերպվել Է կոդային փակով եւ ազդասարքով ներքնաշորերի արտադրություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mirror հրատարակությունը: 
Անսովոր սպիտակեղենը պատրաստված Է ամուր կտորից, որը չի պատռվում եւ այն դժվար Է կտրտել: Սպիտակեղենը հանելու համար անհրաժեշտ Է մտցնել կոդը: Եթե ներսարված տվիչները գրանցում են չարտոնված մուտք, միանում Է 130 դեցիբել ուժգնությամբ շչակը:  
Արտադրողը կարծում Է, որ այս սպտակեղենը կանանց կօգնի պաշտպանվել սեռական բռնությունից: Ընկերությունը վկայակոչում Է 2015 թվականի Ամանորի գիշերվա իրադարձությունները, երբ Քյոլնի հարյուրավոր բնակչուհիներ հարձակումների ենթարկվեցին Հյուսիսային  Աֆրիկայից գաղթածների կողմից:


© 2009 ARMENPRESS.am