Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

18:58, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 6-րդ տուրում կիսեց միավորը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 30-րդ քայլին համաձայնեց կիսել միավորը։ Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է։


© 2009 ARMENPRESS.am