ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

01:49, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրային շենքում բռնկված հրդեհի և փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնվեր փրկարարներ և հրշեջներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվութան միջոցների հետ կապերի վարչությունից:

«Վստահ եմ, որ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարելու աղետի հետևանքները։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: 


© 2009 ARMENPRESS.am