Իտալիայում խոշոր ավտովթարի հետևանքով 16 մարդ է մահացել

13:41, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 16 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, ավտոբուսում եղել են 14-18 տարեկան երեխաներ, պատանիներ:

Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 20-ին` կեսգիշերին, Վերոնա երկրամասում: Ավտոբուսը Իտալիայի տարածքով Ֆրասնիայից վերադառնում էր Հունգարիա:

Նախնական տվյալներով` ավտովթարի հետևանքով ուղևորների մի մասը դուրս են թռել ավտոբուսի առջևի հատվածից: Մնացածները մնացել են ավտոբուսի մեջ և չեն կարողացել դուրս գալ: Ավտոբուսում այդ ժամանակ հրդեհ է բռնկվել:

Տեղի իրավապահները տեղեկացնում են, որ զոհերի թիվը վերջնական չէ, այն կարող է աճել:

Լուսանկարը` EPA


© 2009 ARMENPRESS.am