Ֆուտբոլի Մ17 հավաքականը հերթական պարտությունը կրեց

16:24, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ավարտվում է ֆուտբոլի «Զարգացման Գավաթ» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  վերջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Մ-17 հավաքականը: 10-12-րդ տեղերի համար պայքարում Հայաստանի թիմի մրցակիցն էր Վրաստանի Մ-17 ընտրանին: Վրաստանի թիմը հաղթեց 3:0 հաշվով:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 4. Տիգրան Այունց, 8. Արսեն Եղիազարյան, 7. Արմեն Գրիգորյան, 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 15. Գերման Կուրբաշյան, 19. Սուրեն Հարությունյան, 3. Կարեն Մուրադյան:


© 2009 ARMENPRESS.am