«Միսս Տիեզերք» տիտղոսը նվաճել է ֆրանսուհի Իրիս Միտենարը

10:25, 30 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Տիեզերք» տիտղոսը նվաճել Է Ֆրանսիայի ներկայացուցչուհի Իրիս Միտենարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:   

Բացի Միտենարից, եզրափակիչ փուլ Էին հասել Հաիթիի եւ Կոլումբիայի ներկայացուցչուհիներ 25-ամյա Ռաքել Պելիսիեն եւ 23-ամյա Անդրեա Տովարը:
«Միսս Ֆրանսիան» ծնունդով Լիլից Է, 23 տարեկան: Նա վիրաբույժ-ատամնաբույժի մասնագիտություն Է ուսանում, ասված Է մրցույթի կայքում: Նա պատմել Է, որ սիրում Է սպորտի Էքստրեմալ ձեւեր, այդ թվում՝ թռիչքներ պարաշյուտով, բանջի-ջամփինգ եւ դելտապլաներիզմ:  
Ֆրանսիայի ներկայացուցչուհին մինչ այդ միայն մեկ անգամ Է նվաճել «Միսս Տիեզերք» թագը, դա տեղի Է ունեցել 1953 թվականին:
Եզրափակիչ երեքժամյա շոուն, որին մասնակցել են 86 հավակնորդուհիներ ամբողջ աշխարհից, հունվարի 30-ին անցկացվել Է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
«Միսս Տիեզերք»-ը գեղեցկության ամենամյա մրցույթ Է, որին մասնակցում են ազգային մրցույթների հաղթողները: Տիստղոսակրի հետ կնքվում Է մեկամյա պարտավորագիր, ինչից հետո նա գովազդային նպատակներով շրջագայում աշխարհում:
   

© 2009 ARMENPRESS.am