Նոր ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
11:48, 18 Փետրվար, 2017ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա: Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր Ազիմ Թունան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 18-20 տարեկան ահաբեկիչը, ով մեքենան կայանել է շենքի մոտ, այնուհետև հեռավորության վրա պայթեցրել:
Թուրքական ոստիկանությունն աշխատանքներ է սկսել ահաբեկչության հեղինակին հայտնաբերելու նպատակով:
© 2009 ARMENPRESS.am