Ցանցում տեսարան են զետեղել «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլից՝ Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ

16:36, 21 Փետրվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում տեսարան Է հայտնվել «Գեղեցկուհին եւ հրեշը» դիսնեյյան մյուզիքլից, որտեղ գլխավոր դերակատարը Էմմա Ուոթսոնն Է: Դրվագում հերոսուհին երգում Է եւ մտնում Է հացի փուռ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռեժիսոր Բիլ Քոնդոնի կինոնկարում նաեւ նկարահանվել են Յուեն Մաքգրեգորը, Էմմա Թոմփսոնը, Լյուք Էվանսը եւ Դեն Սթիվենսը: Ֆիլմն Էկրան կբարձրանա մարտի 17-ին:


© 2009 ARMENPRESS.am