Ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ

10:02, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News-ը՝ հղում անելով Սպիտակ տան մի պաշտոնյայի:
«Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները: Հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին առաջին տարբերակում: Դրա գործողության ներքո կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները: 
Բացառություն կկազմեն ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am