Դեւիդ Բոուին հետմահու արժանացել Է Brit Awards-ի երկու մրցանակի

10:29, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին, որը մահացել Է 2016 թվականի հունվարին, Brit Awards-ի երկու երաժշտական մրցանակի Է արժանացել Լոնդոնում կայացած արարողությանը: Բոուին ճանաչվել Է լավագույն տղամարդ կատարող, իսկ նրա Blackstar վերջին ալբոմը հայտարարվել Է տարվա լավագույն ալբոմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Բոուիի փոխարեն լավագույն ալբոմի համար մրցանակն ստացել Է նրա որդին՝ ռեժիսոր Դունկան Ջոնսը: Լավագույն կատարողի համար պարգեւը հանգուցյալ երգչի փոխարեն ստացել Է դերասան Մայքլ Հոլլը:
Լավագույն բրիտանական խումբ Է դարձել The 1975-ը, որը երգերը կատարում Է ինդի-ռոք ոճով, իսկ լավագույն բրիտանացի երգզչուհի Է հայտարարվել Էմելի Սանդեն:
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն  եւ կանադացի ռեփեր Դրեյքը Brit Awards-ի մրցանակ են ստացել որպես լավագույն արտասահմանյան կատարողներ: 
Լավագույն արտասահմանյան խումբ Է ճանաչվել ամերիկյան A Tribe Called Quest-ը:
Միջազգային անվանակարգերում երեք հաղթողներից ոչ մեկը չի ժամանել մրցանակաբաշխությանը: Դրեյքը տեսանյութ Է պատրաստել, որում շնորհակալություն Է հայտնել իր երկրպագուներին: 
Brit Awards-ը «Գրեմմի» մրցանակի բրիտանական նմանակն Է: Պարգեւն ամեն տարի հանձնում են Լոնդոնում:


© 2009 ARMENPRESS.am