NASA-ն կյանքի համար պիտանի երեք արտամոլորակ Է հայտնաբերել

10:53, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) հայտնաբերել Է կյանքի համար պիտանի երեք մոլորակներ: Դրանք հայտնաբերվել են Spitzer աստղադիտակի միջոցով եւ գտնվում են Երկրից մոտավորապես 40 լուսային տարի հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է NASA-ի հաղորդագրության մեջ: 
Տակավին 2016 թվականին հայտնաբերված TRAPPIST-1 համակարգում ընդամենը կա յոթ արտամոլորակ, այսինքն՝ մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Դրանցից երեքը գտնվում են աստղից հեռավորությունների այն ընդգրկույթում, որտեղ մոլորակը կարող Է ունենալ հեղուկ ջուր՝ հանգուցային պայման կյանքի առաջացման համար: Միեւնույն ժամանակ, ինչպես ճշտվում Է NASA-ի կայքում, տեսականորեն բոլոր յոթ մոլորակներն Էլ կարող են հեղուկ ջուր պարունակել:  
Յոթ արտամոլորակները պտտվում են կարմիր թզուկի՝ Ջրհոսի համաստեղության մեջ մեկուսի աստղի շուրջը:
Աստղագետները նաեւ ենթադրում են, որ այդ արտամոլորակներն ամբողջ ժամանակ մի կողմով են շրջված մնում դեպի իրենց լուսատուն, ուստի դրանց մի կողմում միշտ ցերեկ Է, իսկ մյուս կողմում՝ գիշեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am