Համացանց են արտահոսել Samsung Galaxy S8 Plus-ի բնութագրերը

15:50, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը, որն ավելի հայտնի Է Evleaks մականունով, Twitter-ի իր կայքում հրապարակել Է Samsung-ի նոր ֆաբլետի բնութագրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Այդ լուրերի համաձայն՝ Samsung Galaxy S8 Plus-ը կստանա 6,2-դյույմանոց Quad HD+ Super AMOLED-դիսփլեյ՝ կորացված եզրերով, ինչպես նաեւ կկրի 4 Գբայթ գործառական եւ 64 Գբայթ ներքին հիշողություն: Ֆաբլետի հետին պանելին գտնվում Է 12-մեգափիքսելանոց խցիկը՝ Dual Pixel տեխնոլոգիայի ենթակալով, իսկ ճակատային սենսորի լուծաչափը կկազմի ութ մեգափիքսել:  
Բացի դրանից, մասնագրում նշված են աչքերի ծիածանաթաղանթի սքաների առկայությունը, անհաղորդալար լիցքավորման ենթակալը եւ ջրից ու փոշուց պաշտպանությունը՝ IP68 ստանդարտով: Այսպիսով, կարելի Է ենթադրել, որ Samsung Galaxy S8 Plus-ն իր կրտսեր նմանակից կտարբերվի սոսկ Էկրանի անկյունագծով:


© 2009 ARMENPRESS.am