Tesla-ն Model 3 նոր Էլեկտրամոբիլի սերիական թողարկումը կսկսի սեպտեմբերին

17:22, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը մտադիր Է Model 3 Էլեկտրամոբիլի սերիական թողարկմանը ձեռնամուխ լինել սեպտեմբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է 2016 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ, որը կորպորացիան հրապարակել Է փետրվարի 22-ին:  
Ինչպես հետեւում Է փաստաթղթից, թեստային ռեժիմով Model 3-ի արտադրությունը պլանավորվում Է սկսել արդեն հուլիսին: Սպասվում Է, որ Model 3-ի արժեքը՝ բազային համալրմամբ, կկազմի շուրջ 35 հազար դոլար: Վերջին տվյալներով՝ նախապես պատվիրվել Է արդեն 373 հազար նման ավտոմոբիլ: Թե որքան շուտ ավտոմեքենաները կմատակարարվեն գնորդներին, փաստաթղթում ճշտված չԷ:      
Նշվում Է, որ Model 3-ի արտադրության համար սարքավորումները ներկայում տեղակայում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի եւ Նեւադայի նահանգներում գտնվող գործարաններում: 
Tesla-ն այժմ թողարկում Է երկու մոդելների ավտոմոբիլներ. Model S սեդանը եւ Model X քրոսովերը: Դրանք երկուսն Էլ Էապես ավելի թանկ են, քան Model 3-ը: 
Նախնական կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Tesla-ն մտադիր Է միագումար թողարկել 47 հազարից մինչեւ 50 հազար Model S եւ Model X ավտոմոբիլներ: Դա 61 – 71 տոկոսով ավելի կլինի, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am