Բրիտանիայի վարչապետը հանդես Է եկել Սիրիայում առանց Ասադի քաղաքական անցման օգտին

17:53, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես Է եկել Սիրիայում առանց հանրապետության նախագահ Բաշար Ասադի քաղաքական անցման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Ավստրալիայի իր պաշտոնակից Մալքոլմ Թեռնբուլի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ: 
«Վարչապետ Մեյը պարզորոշ հայտարարել Է այն մասին, որ անհրաժեշտ Է Սիրիայում քաղաքական անցում կազմակերպել առանց նախագահ Ասադի»,-ասված Է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:  
«Նրանք քննարկել են համագործակցությունը ԴԱԻՇ-ի ջախջախման ռազմարշավում եւ կարեւորել պայմանների ստեղծումը Իրաքում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-հայտնել են Դաունինգ-սթրիթ 10-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am