ԶԼՄ-ները պարզել են նորացված Nokia 3310-ի բնութագրերը

10:54, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nokia 3310 լեգենդար շարժական հեռախոսի նորացված տարբերակի բնութագրերը հայտնվել են զանգվածային լրատվամիջոցներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին գրել Է Gizmochina պորտալը՝ վկայակոչելով մի աղբյուր: 
Նրա տվյալներով՝ ապարատը կլինի ավելի բարակ եւ թեթեւ, քանի որ վերջին գրեթե 20 տարում համապատասխան բաղադրիչներն Էապես փոքրացել են: 
Բացի դրանից, ի տարբերություն նախորդի՝ մեներանգ դիսփլեյով եւ 84x84 լուծաչափով, նորույթը կունենա մեծացված գունավոր Էկրան: Սակայն, դա Էլ, ամենայն հավանականությամբ, բարձր լուծաչափային ունակություն չի ունենա, ինչը թույլ կտա ավելի խնայողաբար ծախսել մարտկոցը:  
Ընդհանուր առմամբ նոր մոդելի դիզայնը քիչ կտարբերվի 2000 թվականի նմուշից, Nokia 3310-ը, ամբողջությամբ վերցված, կմնա դասական կոճակավոր հեռախոս:


© 2009 ARMENPRESS.am