«Կպչող պանդայի» տեսանյութը գերել Է Facebook-ի օգտատերերին

11:21, 24 Փետրվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրիկ պանդային ներկայացնող տեսահոլովակը, որը կենդանաբական այգու աշխատողին խանգարում Է հավաքել-մաքրել, մի քանի օրում 95 միլիոն դիտում Է հավաքել Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Mashable-ի տվյալներով՝ դեպքը տեղի Է ունեցել Չինաստանի Սիչուանի նահանգում: Տեսանյությում, որը հրապարակվել Է փետրվարի 22-ին, պանդայի ձագը փորձում Է գրավել մեծավանդակի աշխատողի ուշադրությունը. նա կախվում Է տղամարդու ոտքից եւ ամեն կերպ խանգարում նրան կատարելու իր պարտականությունները: 
Facebook-ի օգտատերերը համակարծիք են, որ կենդանաբական այգու աշխատողին կարելի Է միայն նախանձել: «Դա հենց այն աշխատանքն Է, որով ես կերազեի զբաղվել ամեն օր»,- գրել Է մեկնաբաններից մեկը:

© 2009 ARMENPRESS.am