Դահուկորդներից երկուսը հաղթահարել են աշխարհի առաջնության որակավորման փուլը

11:49, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներ հաղթահարել են որակավորման փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների պայքարում Կատյա Գալստյանը, դասական ոճում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, հաղթահարել է որակավորման փուլը: Տղաների դասական ոճում Թադևոս Պողոսյանը, գրավելով 11-րդ հորիզոնականը, կշարունակի պայքարը:

Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը բարձր վարկանիշների շնորհիվ իրավունք են ստացել մասնակցելու հիմնական մրցաշարին:

Աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Ֆինլանդիայում, և Հայաստանը ներկայացել է 5 մարզիկով` Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան, Կատյա Գալստյան, Աննա Մխիթարյան:


© 2009 ARMENPRESS.am