Երկրի բնակիչները փետրվարի 26-ին ականատես կլինեն արևի օղակաձև խավարմանը
14:11, 24 Փետրվար, 2017ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 26-ին Երկրի բնակիչները կկարողանան եզակի աստղագիտական երևույթի հետեւել՝ արեւի օղակաձև խավարմանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին հայտնում է Infroming-ը:
Արևի օղակաձեւ խավարումը տեղի է ունենում այն պահին, երբ երկնակամարում կրճատվում են Լուսնի եւ Երկրի մակերևույթի ստվերները: Լուսինը կծածկի արևի սկավառակի մի փոքր հատվածը, իսկ դիտելու համար հասանելի կլինի ոչ մեծ նեղ եզրը:
Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին եւ մերձարևադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի եւ Արգենտինայի բնակիչները: Խավարումը կդիտվի նաև հարավաֆրիկյան մի շարք երկրներում:
Այն, որ խավարումը կարելի է տեսնել միայն որոշ երկրներում, գիտնականները բացատրում են Երկրի վրա Լուսնի ստվերի մակերեսով, որը կազմում է 270 քառակուսի կիլոմետր:
Գիտնականներն զգուշացնում են, որ նման կարգի երևույթները մարդկանց ինքնազգացողության վրա ազդում են, ուստի արևի խավարման օրերին հարկ է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել:
© 2009 ARMENPRESS.am