Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

14:50, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Ճանապարհների կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 


© 2009 ARMENPRESS.am