Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալ»-ի խաղին

18:16, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԱԼ-ի գավաթի խաղարկության 5-րդ տեղի խաղում «Ուրալ»-ը զիջել է «Տյումեն»-ին հետխաղյա 11 մետրանոց հարվածներով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է երկրորդ կեսի սկզբում:


© 2009 ARMENPRESS.am