Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

11:53, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152 ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:


© 2009 ARMENPRESS.am