Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

12:19, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 Քննարկվել են 2017 թվականին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: 


© 2009 ARMENPRESS.am