ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք

13:03, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք: «Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ սահմանին, ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը:   

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ որոշ ժամանակ անց պաշտպանական գերատեսչությունը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էտարածել այն մասին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծիմիանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններովհակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկմիջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելմանդիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքումհակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստիտվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի ևզինտեխնիկայի տեղաշարժեր:


© 2009 ARMENPRESS.am