Դոնալդ Թրամփը «զավեշտ» է անվանել CNN-ն ու New York Times-ը

13:17, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությունը, այդ մասին  Թրամփը գրառում է կատարել Twitter-ում. «Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները միտումնավոր չեն ասում ճշմարտությունը: Մեր երկրի համար մեծ վտանգ ներկայացնող  New York Times պարբերականը սխալներ է թույլ տալիս, այն զավեշտ է դարձել` CNN-ի նման: Ցավալի է»,-գրել է նախագահը:

Նախօրեին CNN, New York Times, Politico եւ Los Angeles Times-ին արգելել են լուսաբանել Սպիտակ տանը կայացող ճեպազրույցը: CNN-ի թղթակցի խոսքով` իրենց մերժել են առանց բացատրության:

Ավելի վաղ Տրամպը մի շարք լրատվամիջոցների` այդ թվում CNN-ին, New York Times-ին, NBC-ին, ABC-ին եւ CBS-ին անվանել էր ազգի թշնամիներ:


© 2009 ARMENPRESS.am