ԱՄՆ փոխնախագահի թվիթերյան էջում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի դրոշները

13:32, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Business Insider լրատվական պորտալը:

Գրառումները հրապարակվել են Փենսի ելույթի ժամանակ՝ Հանրապետական հրեական կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ: Համաձայն պորտալի, մի քանի տեղեկատվություններում «Իսրայել» բառի կողքին օգտագործվել են Նիկարագուայի դրոշի պատկերները: Տեղեկատվությունները հեռացվել են այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են թույլ տրված սխալը:   



© 2009 ARMENPRESS.am