Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա

15:11, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում՝ առաջիկա 5 օրերին պասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին հատկապես ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ:


© 2009 ARMENPRESS.am