Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

15:43, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: 

Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 120-150մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:  

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 


© 2009 ARMENPRESS.am