ՊՆ-ն տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը

16:39, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ, որն ապացուցում է Արցախի Հանրապետության հետ շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութի առնչությամբ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հետևյալը. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի,Ակնի ուղղությամբ:

Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։


© 2009 ARMENPRESS.am