Ոստիկանություն է ներկայացել հանցագործության մեջ մեղադրվողը

17:18, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Դավիթ Վ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի պատիժների կատարման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 4-րդ մասի «Բ» կետի (խոշոր չափերի կաշառք ստանալը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Երևան քաղաքի վարչության ծառայողները Զաքյան փողոցի թիվ 55 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին, որը փետրվարի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով:


© 2009 ARMENPRESS.am