Հունաստանի ոստիկանությունն Աթենքում պայթուցիկ է վնասազերծել

17:23, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ոստիկանությունը փետրվարի 25-ին վնասազերծել է մայրաքաղաք Աթենքում տեղադրված պայթուցիկ սարքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:

Պայթուցիկը տեղադրված է ոստիկանական բաժանմունքներից մեկին հարակից տարածքում: Վնասազերծման աշխատանքներն իրականացվել են այն բանից հետո, ինչ ոստիկանական բաժանմունք անանուն զանգ է ստացվել ռումբի մասին: Զանգահարողը հայտնել է, որ այն պայթելու է 40 րոպեից:

Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը սկսել է դեպքի հետաքննությունը: 


© 2009 ARMENPRESS.am