Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակին

17:59, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակաբաշխությունում  գլխավոր մրցանակին: Իզաբել Յուպերը ճանաչվել է լավագույն դերասանուհի: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Գազետա.ռու պարբերականը, լավագույն ռեժիսորի համար մրցանակը շնորհվել է Քսավիե Դոլանին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար:

«Սեզարը» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակն է։ Շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։


© 2009 ARMENPRESS.am