Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ

02:09, 26 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցն էր Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտը: 23 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Մրցաշարի -րդ տուրում միայն 2 պարտիա ունեցան հաղթական ավարտ. Լի Չաոն ու Սալեմ Սալեհը հաղթեցին համապատասխանաբար Պավել Էլյանովին և Ալեքսանդր Ռևազանցևին:
7 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին  ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 3.5 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը: Կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Հիկարու Նակամուրան:


© 2009 ARMENPRESS.am