Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ է տոնել «Աէրոֆլոտ Օփեն»-ի 5-րդ տուրում

02:54, 26 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-ի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Աէրոֆլոտ Օփեն»-ի 5-րդ տուրում «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց:
5-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել է «Աէրոֆլոտ Օփեն»-ի  նախորդ տարվա մրցաշարի հաղթող Եվգենի Նայերը, ով իր ակտիվում ունի 4.5 միավոր:
Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 3, Մանուէլ Պետրոսյանը՝ 2, Հայկ Մարտիրոսյանը՝ 1.5,  իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1 միավոր:

«B» խմբում  Արամ Հակոբյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում:

«C» խմբում  Արթուր Ղարագյոզյանն ու Վահե Դանիելյանը  5 հնարավորից վաստակել են 3-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Գերման Բազեևն ու Էլմիրա Միրզոևան, ովքեր 5 հնարավորից վաստակել են նույնքան միավոր:

 

 


© 2009 ARMENPRESS.am