Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին

16:20, 26 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թարիփ Էրդողանը պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ անցկացված հեռախոսազրույցի ընթացքում. Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։

«Նախագահներ Ալիևն ու Էրդողանը երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման վստահություն են հայտնել»,- նշվում է հաղորդագորթյան մեջ։





© 2009 ARMENPRESS.am