Չինաստանը Հայաստանին չորս շարժական կինոթատրոն կտրամադրի

17:04, 1 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց չորս շարժական կինոթատրոն կտրամադրի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` մարտի 2-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում, նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը շարժական կինոթատրոնների վերաբերյալ հուշագիր կստորագրեն։

Այդ հուշագրով կողմերը պայմանավորվում են, որ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն:

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։


© 2009 ARMENPRESS.am