Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

11:16, 2 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իսակովի պողոտայում` Ոստիկանական ակադեմիայի մոտ, ավտոմեքենա է հրդեհվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 10:00-ին: Հաղորդվել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, մանրամասները ճշտվում են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տուժել է վարորդը, որին բուժօգնություն է տրամադրվել:


© 2009 ARMENPRESS.am