14:58, 3 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ Ճապոնիայում վաճառքի Է հանվել Nintendo կորպորացիայի նոր կցուրդը՝ Switch անվամբ: Այդ ընկերության կոնսոլների երկրպագուները վաղ առավոտից հերթի են կանգնել Էլեկտրոնիկայի խանութների առջեւ, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
«Ես ունեմ Nintendo-ի բոլոր կցուրդները, հուսով եմ, որ սա Էլ չի հիասթափեցնի ինձ»,- Տոկիոյի կենտրոնի խանութներից մեկում ՏԱՍՍ-ին պատմել Է 30-ն անց մի տղամարդ՝ հենց նոր գնած Switch-ով տուփը սեղմելով կրծքին: Վաճառքի հանված կոնսոլն արժե 29 հազար 980 իեն (շուրջ 260 դոլար):
Նոր կցուրդն իրենից ներկայացնում Է տնային խաղային համակարգի եւ շարժական գաջեթի հիբրիդ: Մշակողների հատուկ հպարտությունն են դարձել JoyCon ջոյստիկները, որոնք աչքի են ընկնում փոքրիկ չափով եւ ունեն շարժման ներսարված սենսորներ: