«Հաբլը» լուսանկարել Է Ծիր Կաթինի ամենագեղեցիկ միգամածությունը

17:09, 9 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաբլ» ուղեծրային աստղադիտարանն ստացել Է Օրիոնի միգամածության ամենամանրամասն եւ գեղեցիկ լուսանկարները, միգամածություն, որտեղ ծնունդ են առնում Ծրի Կաթինի խոշորագույն աստղերը, հաղորդել Է NASA-ն:  
Օրիոնի միգամածությունը կամ ամպն իրենից ներկայացնում Է ամենախոշոր «աստղային մսուրքը» Գալակտիկայում: Այստեղ ձեւավորվում են տասնյակ եւ հարյուրավոր երիտասարդ լուսատուներ, որոնցից մեկը՝ HH 24-ը, արդեն գրավել Է աստղագետների ուշադրությունը նրանով, որ այս աստղի կողմից արտանետվող մատերիայի նեղ փնջերն այն նման են դարձնում «Աստղային պատերազմներից» ջեդայի լուսե սրին:   
Միգամածությունը գտնվում Է Երկրից համեմատաբար ոչ հեռու. ընդամենը 1500 լուսային տարի, եւ այժմ առանձնապես խոշոր աստղերի՝ ամենաուսումնասիրված եւ ուսումնասիրվող «ծննդատներից» մեկն Է Ծիր Կաթինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am