Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի մասին

11:42, 10 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոն, մասնավորապես, ասել է. «Մենք գիտեինք, որ Մխիթարյանը չի կարող խաղալ 90 րոպե: Նա դեռ իր լավագույն մարզավիճակում չէ: Մխիթարյանին և Իբրահիմովիչին ազատություն էր տրված առաջին գծում: Մխիթարյանը լավ արեց իր գործը»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի` 1:1 խաղաց «Ռոստով»-ի հետ:

«Կարմիր սատանաների» կազմում միակ գնդակը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը: 


© 2009 ARMENPRESS.am